Новости

ԱՄՆ-ից Հայաստան ժամանող կլինիկական հոգեբան Վալենտինա Օգարյանը հանդես կգա բաց դասախոսությամբ

Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսի շրջանակում ԱՄՆ-ից Հայաստան ժամանող կլինիկական հոգեբան Վալենտինա Օգարյանը հանդես կգա բաց դասախոսությամբ։

Դոկտոր Վալենտինա Օգարյանը լիցենզավորված կլինիկական հոգեբան է, ով նաև UCLA Simms/Mann Center for Integrative Oncology-ի կլինիկական տնօրենն է: Մասնագետն իրականացնում է ինչպես կլինիկական գործունեություն, այնպես էլ կրթական ծրագրերի վերահսկողություն է իրականացնում: Դոկտոր Օգարյանը նաև հանդիսանում է The UCLA Promise Armenian Institute-ի ակտիվ անդամ:

Վալենտինա Օգարյանը, Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսին ընդառաջ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրականցնի բաց դասախոսություն կլինիկական ոլորտով հետաքրքրված հոգեբանների համար:

«Վշտի արվեստը և գիտությունը» խորագրով վորքշոփի ընթացքում կքննարկվեն վշտի ֆիզիկական, հուզական և կոգնիտիվ ասպեկտները, ապրման ռազմավարությունները, ինչպես նաև կքննարկվեն վշտի հետ աշխատանքի իրական դեպքեր:

 

Վորքշոփի օրակարգը

  • 15։00-16:30 դասախոսություն, դեպքերի քննարկում,
  • 16։30-17:00 հյուրասիրություն, անմիջական շփում,
  • 17։00- 17։30 շրջայց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ ծառայության կլինիկայում:

Միջոցառումը հետաքրքիր կլինի ինչպես պրակտիկ մասնագետներին, այնպես էլ տարբեր բուհերի հոգեբանության ֆակուլտետների ուսանողներին:

Մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ անցնելով այս հղումով bit.ly/47OgL74:

Գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 26-ին ժամը 15։00:

Հարցերի դեպքում զանգահարեք՝ +37477902275:

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×