Անհատույց կեղծամներ մեր պացիենտների համար
Այս նորաոճ կեղծամները մեր պացիենտների համար են, որոնք քիմիաթերապիայի հետևանքով մի որոշ ժամանակով զրկված են գեղեցիկ սանրվածք ունենալու հնարավորությունից։
Իհարկե, ժամանակակից բժշկությունը այդ խնդրի լուծման համար առաջարկում է արդյունավետ եղանակ՝ գլխամաշկի սառեցում, որը և հաջողությամբ կիրառվում է մեր կենտրոնում, սակայն այն ոչ բոլոր պացիենտներին, և քաղցկեղի ոչ բոլոր տեսակների դեպքում է ցուցված։
Այս կեղծամներն ու գլխարկները մեր պացիենտները կստանան անհատույց՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի Սուսաննա Թամազյանի ջանքերի շնորհիվ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջնորդությամբ։
Տիկին Սուսաննան բուժքույր է, աշխատում է քաղցկեղով հիվանդների հետ, և շատ լավ գիտի, թե ինչ ապրումներ են ունենում կանայք մազաթափության պատճառով։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շնորհակալություն է հայտնում տիկին Սուսաննային և «Հայաստան» հիմնադրանին այս փոքրիկ, բայց շատ կարևոր աջակցության համար։