Անսպառ ժպիտներ, վառ գույներ, բազմազան խաղեր ու մանկական անհոգ օր. ՈՒԱԿ-ը նշեց հունիսի 1-ը
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուշադրությունից անպակաս չեն մեր փոքրիկները: Հենց այս պատճառով՝ կենտրոնի բակում էին հավաքվել ՈՒԱԿ-ի աշխատակիցների երեխաները, թոռնիկները, մեր կենտրոնում բուժում ստացած և ստացող փոքրիկները՝ նշելու ամենալուսավոր տոնը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը:
Կենտրոնը փոքրիկ հյուրերի համար կազմակերպել էր պղպջակներով շոու, դեմքի նկարազարդում, հրավիրել էր մուլտհերոսներ, կազմակերպել խաղեր-պարեր:
Դե, իհարկե, մեր փոքրիկներն ունեին նաև հյուրասիրություն: Ամենասիրելի ուտեստը՝ համեղագույն պաղպաղը, օրվա հերոսներին նվեր էր տրամադրել Pink Berry ընկերությունը, իսկ քաղցրահամ հյութերը՝ Noyan ընկերությունը, որոնց ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր նախաձեռնությանը անհատույց միանալու համար:
Այս խորհրդանշական օրը մենք նպատակ ունենք ստեղծելու մի այնպիսի միջավայր, որը կխթանի նրանց զարգացմանը, կխրախուսի նրանց երազանքների բարձրաձայնմանն ու կտրամադրի նրանց այն ամենը, որն անհրաժեշտ է հեքիաթային և գունեղ մանկություն ունենալու համար:
Եվս մեկ անգամ՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1: