Անվճար հետազոտություններ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների համար
Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հոգալով ձեր առողջության, կյանքի որակի և երկարակեցության մասին՝ ապրիլ-մայիս ամիսներին հրավիրում ենք ձեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտությունների.
- Վահանաձև գեղձ Կրծքագեղձ Որովայն (բացառությամբ փոքր կոնքի)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Այս շաբաթ ակցիան կանցկացվի մայիսի 7-ին, ԱՆՎՃԱՐ կհետազոտվի 20 բնակիչ:
Գրանցվելու համար զանգահարեք +374.10205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:
Հ.Գ. Հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով: Բիոմետրիկ անձնագրի դեպքում հարկավոր է նաև ունենալ տեղեկանք գրանցման վերաբերյալ:
Պահպանե՛ք ձեր առողջությունը,
Սիրով՝ ՈՒԱԿ