Новости

Ապրիլի 23-25-ը Սոչիում կայացել է ԱՊՀ երկրների ուռուցքաբանների համագումարը

Ապրիլի 23-25-ը Սոչիում կայացավ ԱՊՀ երկրների ուռուցքաբանների 10-րդ համագումարը: Այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնի և կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Համբարձումյանն ու հավելեց, որ մեկ հարկի տակ երկօրյա համագումարը համախմբել էր բժիշկ-ուռուցքաբանների, վիրաբույժների, ճառագայթաբանների ու քիմիաթերապևտների: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել են  12 մասնագետ:
Ըստ Գ. Համբարձումյանի`համագումարի ընթացքում մասնակիցները քննարկել են քաղցկեղ բուժման նոր մոտեցումներն ու մեթոդները:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնից մեկնած պատվիրակությունը հանդես է եկել բանավոր զեկուցումներով: Հայ բժիշկները խոսել են ստամոքսի /Համբարձումյան Գ.Ա./ և հենաշարժական համակարգի /Սեինյան Ա.Ս/ քաղցկեղի մասին: 

 
 «Հարկ եմ համարում նշել, որ այն թեմաները, որոնք ներկայացվեցին մեր կենտրոնի մասնագետների կողմից, մեծ ուշադրության արժանացան: Օրինակ` ներկայացվեց ստամոքսի ամբողջական հեռացումից հետո մարսողական համակարգի վերակառուցման՝ ռեկոնստրուկցիայի մեր  մեթոդը:  Օտարերկրյա գործընկերներին հետաքրքրեց  հատկապես, թե ինչ պրակտիկ նոր լուծումներ ենք առաջարկում ու ֆունկցիոնալ առումով ինչ արդյունքներ ունենք: Նման վիրահատություններ իրականացնելու փորձը մեզ մոտ բավականին մեծ է, մոտ 16 տարի: Մեթոդը ներդրվել է 2002 թվականին:  Մենք արդեն հավաստիորեն կարող ենք գնահատել բուժման հեռակա արդյունքները, որոնք գոհացուցիչ են թե ապրելիության տեսակետից, թե կյանքի որակի՝   վերադարձնելով  հիվանդներին իրենց կյանքի բնականոն ռիթմին:


Համագումարում մեծ ուշադրության արժանացավ նաև Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի վիրաբույժ-ուռուցքաբան Ա.Ս.Սեինյանի կողմից ներկայացված հենաշարժական համակարգի ախտահարման ժամանակ կատարվող լայնածավալ վիրահատությունների արդյունքները:


Գ. Համբարձումյանն ընդգծեց , որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են փորձի փոխանակում իրականացնելու տեսակետից, ինչը շատ կարևոր է բժշկագիտության զարգացումն ապահովելու համար` ի շահ ազգաբնակչության առողջության պահպանման:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է