Новости

Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիա ստացող հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում տեղադրվել է նոր սարք, որը հնարավորություն է տալիս խուսափել մազաթափությունից կամ նվազեցնել այն քիմիաթերապիայի ժամանակ։

Հայտնի է, որ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մազերի կորուստն է, ինչը պացիենտները, հատկապես կանայք, շատ ծանր են տանում։ 

«Գլխամաշկի սառեցման միջոցով մազերի կորստի կրճատումը կամ մազաթափության կանխումը պացիենտի մոտ ինքնավստահության զգացողություն և բուժման հանդեպ դրական վերաբերմունք է առաջացնում, ինչը քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում առավելություն է համարվում», - ասաց Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

Paxman ընկերության սարքը կիրառում է հիպոթերմիայի մեթոդը՝ գլխի մաշկի խորը սառեցում, որը հանգեցնում է անոթների նեղացման և դեպի գլխամաշկ արյան հոսքի կրճատման։ Դա բերում է նրան, որ քիմիաթերապևտիկ դեղերը քիչ քանակով են հասնում մազարմատներին և քիչ են վնասում դրանք։

Սարքը ներառում է մի քանի տարբեր չափերի սաղավարտներ, որոնք ադապտացվում են պացիենտի գլխի կառուցվածքին և չափին։ Այն ունի վահանակ, որի միջոցով կառավարվում է սառեցման ջերմաստիճանը և ժամանակը։

Paxman ընկերության հետազոտությունները վկայում են, որ սառեցնող սաղավարտի որպես մազաթափության դեմ միջոցի արդյունավետությունը 50-90 տոկոս է տարբեր դեղամիջոցների օգտագործման դեպքում։


03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×