Новости

Բարդ, մեծ ծավալի ու եզակի վիրահատություն․ ՈՒԱԿ-ում մեր մասնագետները անում են անհնարը՝ մարդկանց կյանքը փրկելու համար

Բարդ, մեծ ծավալի ու եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Բուժառուն եղել է մոլի ծխող։ Իր կյանքի 48 տարուց 35-ի ընթացքում ծխել է։ Ունեցել է նաև ալկոհոլի չարաշահման էպիզոդներ։ Այս ամենը հանգեցրել է լեզվի ուռուցքային գոյացության առաջացման, խոսքի և կլման խանգարման, կլման ժամանակ ցավերի։ 48 տարեկան տղամարդու մոտ ախտորոշվել է լեզվի քաղցկեղ։ Նա ՈՒԱԿ է դիմել լեզվի բավականին մեծ ախտահարմամբ, պրոցեսի մեջ էին ընդգրկվել նաև պարանոցի ավշային հանգույցները։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Մանրակրկիտ հետազոտություններից հետո որոշվել է բուժումը սկսել վիրահատությամբ։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է լեզվի, այսպես կոչված, ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼ հեռացում, այսինքն՝ լեզվի և պարանոցի ավշային հանգույցների հետ մեկ բլոկով հեռացվել են նաև լեզվի արտաքին մկանները, որոնք կազմում են բերանի հատակը (ստոծանին)։

Այսպիսի վիրահատությունը ժամանակակից ուռուցքային վիրաբուժության հրամայականն է։

Հեռացումից հետո՝ վիրահատության երկրորդ փուլում, ժամանակավոր տեղադրվել է շնչառության համար արտաքին փողրակ (կատարվել է տրախեոստոմիա), ապա հեռացված դեֆեկտը փակվել է մեծ կրծքամկանային լաթով (պարզ ասած՝ կրծքամկանի միջոցով ձևավորվել է լեզու, որը բուժառուի մոտ կատարելու է լեզվի ֆունկցիաները՝ մասնակցելու է ծամելու և կլման պրոցեսներին)։

ԴԵՊՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼ ԳԼՈՍԷԿՏՈՄԻԱՆ համարվում է գլխի և պարանոցի ուռուցքային վիրաբուժության նոր ուղղություն և ապահովում է ուռուցքային պրոցեսի լիակատար հեռացումը։

Նման վիրահատություն Հայաստանում կատարվում է հազվադեպ, այդ ծավալի և բարդության վիրահատության դիմում են քչերը։ Վիրահատությունը կատարել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի բժիշկներ Մհեր Կոստանյանը, Արմինե Զարգարյանը, օրդինատոր Օֆսաննա Գարաքուլեանը, անեսթեզիոլոգ` Արշակ Հարությունյան։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Հիվանդը արդեն բնականոն սնվում է, վերականգնվում են նաև մնացած ֆունկցիաները։ Հետվիրահատական շրջանում պլանավորվում է անցկացնել ճառագայթային բուժում։

Որպես ամփոփում Մենք կրկնում ենք և հորդորում՝ գնահատե՛ք ձեր առոջությունը, հեռու մնացե՛ք վնասակար սովորություններից, պարբերաբար հետազոտվե՛ք, ժամանակին դիմե՛ք բժշկի։

365592896 773743711427449 2648096823082673452 n 363359211 773743768094110 6769075746897468438 n 365465054 773743764760777 818084296273313072 n 365752094 773743698094117 6996995137272945936 n 363378046 773743704760783 9163288672745600016 n                363379573 773743708094116 653762722196621785 n

18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան

14-09-2024

Make Sense Campaign 2024-ի շրջանակներում գլխի և պարանոցի ուռուցքների իրազեկման շաբաթին կմասնակցի նաև Հայաստանը

Այս տարի առաջին անգամ՝ սեպտեմբերի 16-21-ին, Հայաստանը վեբինարով կմասնակցի Եվրոպայի Գլխի և պարանոցի վիրաբուժության միության կազմակերպած իրազեկման շաբաթին:Վեբինարի նպատակն է ուսանողներին, օրդինատորներին
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է