Բարի լույս/Արմենիա Թի Վի/ Արտյոմ Սիմոնյան
«Ուժեղ մարդը՝ հավատացող մարդն է. հիվանդն ու բժիշկը միասին կարող են հաղթել հիվանդությանը». Արտյոմ Սիմոնյան
Armenia TV-ի Bari Luys, Բարի Լույս, Good Morning հաղորդումն այս անգամ հյուրընկալել էր ՈՒԱԿ Մամոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Արտյոմ Սիմոնյանին, ով խոսել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժմանն ուղված վերջին տարիների զարգացումների մասին։
Մասնագետն անդրադարձել է նաև քաղցկեղի վաղ ախտորոշման կարևորությանը, Հայաստանում իրականացվող սքրինինգային հետազոտություններին, ՈՒԱԿ-ի կողմից տարվա ընթացքում պարբերաբար իրականացվող ու առաջիկայում սպասվող անվճար հետազոտություններին և դրանց մասնակցության կարևորությանը։
Հաղորդման ընթացքում Արտյոմ Սիմոնյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ փետրվարի 3-ին և 4-ին Ջերմուկ քաղաքում տեղի է ունենալու ամենամյա Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը։
Մանրամասները՝ տեսանյութում։