Новости

Բուժսպասարկման որակի բարելավմանն ուղղված բուժանձնակազմի շարունակական ուսուցում

Բուժսպասարկման որակի բարելավման նպատակով կենտրոնում իրականացվում է բուժանձնակազմի շարունակական ուսուցում, ակտիվ մասնակցություն առղջապահական համակարգի հասարակական կյանքին:


Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը  խնդիր է ինչպես աշխարհի պետությունների առողջապահական համակարգերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման և հետազոտության ընթացքում պացիենտների մոտ կարող են զարգանալ ներհիվանդանոցային վարակներ, որոնց ցուցանիշների բարձրացումը նպաստում է վարակային բարդությունների բուժման նպատակով հակաբիոտիկների կիրառմանը:

Հակաբիոտիկների ոչ ռացիոնալ կիրառումը երկարացնում է  բուժման տևողությունը, բարձրացնում բուժման արժեքը, առաջացնում լրացուցիչ հիվանդացություն,  ձևավորվում են մանրէների հակաբիոտիկակայուն շտամներ, որոնք կարող են տարածվել նաև բուժհիմնարկի սահմաններից դուրս, փոխելով նաև ազգաբնակչության շրջանում շրջանառվող մանրէների որակական հատկանիշները:


Հակաբիոտիկակայուն շտամների ձևավորման կանխարգելման նպատակով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից նոյեմբերի 16-22-ը աշխարհում «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսով քարոզարշավ է իրականացվում:

Հակաբիոտիկների իրազեկման շաբաթվա շրջանակներում կենտրոնում կազմակերպվել է սեմինար-դասախոսություն՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մասնագետների մասնակցությամբ:


Դասախոսության շրջանակներում քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և այդ խնդիրներին առնչվող մի շարք այլ հարցեր:

Հակաբիոտիկային դեղորայքը թանկ ռեսուրս է, որն անհրաժեշտ է պահպանել հետագա սերունդների համար: Միայն դրանց ճիշտ օգտագործումը կարող է պահպանել այդ դեղերի կարևորագույն հատկությունները, ինչին կնպաստի բուժանձնակազմի կողմից ո՛չ միայն ճիշտ օգտագործումը, այլև ազգաբնակչության շրջանում դրանց անկանոն օգտագործման կանխումը: Հակաբիոտիկները կարելի է օգտագործել միայն որակավորված բժիշկների նշանակումներին համապատասխան: 


Ուռուցքաբանության ազգային կենտրոնն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հետ միասին, կոչ է անում առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին միանալ իրազեկման շաբաթին: 


13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×