Երիտասարդ ուռուցքաբանների ակումբ՝ ՈւԱԿ-ում
ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է Երիտասարդ ուռուցքաբանների ակումբ, որի անդամ են կենտրոնի բոլոր կլինիկական օրդինատորները և երիտասարդ բժիշկները։
Ակումբի հանդիպումները տեղի են ունենում շաբաթը մեկ, յուրաքանչյուր հանդիպմանը ռոտացիոն սկզբունքով ներկայացվում է մեկ ավագ մասնագետի և մեկ երիտասարդ բժշկի զեկույց, այնուհետև տեղի է ունենում քննարկում։
Ինչպես նշեց ՈւԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, Երիտասարդ ուռուցքաբանների ակումբը մի հարթակ է, որտեղ ավագ բժիշկները կիսվում են իրենց փորձով կրտսեր գործընկերների հետ։ «Երիտասարդները սովորում են, թե ինչպես խոսել ամբիոնից, ինչպես կառուցել ելույթը։ Սա բավականին օգտակար է իրենց հետագա գիտագործնական աշխատանքի համար», -ասաց նա։
Մասնավորապես, վերջին հանդիպման ժամանակ ՈւԱԿ-ի Զարգացման ծրագրերի և միջազգային կապերի պատասխանատու Հռիփսիմե Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ կազմել զեկույց գիտաժողովներում ներկայացնելու համար։