Новости

Գիտելիքի ու հմտությունների կատարելագործում․ Սիրան Խաչատրյանը վերապատրաստվել է Սանկտ Պետերբուրգում

Ն․ Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտում երկշաբաթյա վերապատրաստում է անցել Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Սիրան Խաչատրյանը։

Բժիշկը վերապատրաստվել է օնկոգինեկոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններում։

Երկշաբաթյա վերապատրաստումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկին հնարավորություն է տվել ծանոթանալու օնկոգինեկոլոգիական եզակի դեպքերի հետ, մասնակցելու վիրահատություններին, ստանալու նոր գիտելիքներ, ձեռք բերելու նոր հմտություններ, յուրացնելու նոր մեթոդներ, որոնք կկիրառվեն ՈՒԱԿ-ում։ 

Լապարասկոպիկ վիրահատությունները ունեն մի շարք առավելություններ։ Դրանց մեջ կարելի է առանձնացնել վիրահատության՝ ավելի քիչ տրավմատիկ լինելը, վիրահատությունից հետո հարթ և արագ վերականգնումը։

Բժիշկը շարունակելու է վերապատրաստվել։ Հոկտեմբերին Սիրան Խաչատրյանը վերադառնալու է Սանկտ Պետերբուրգ՝ նոր գիտելիքների հետևից։

Հիշեցնենք, որ 2022 նոյեմբերի 26-ին՝ «Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ի ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ՌԴ Ն.Ն. Պետրովի անվան Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի միջև: Ըստ հուշագրի կետերից մեկի՝ մասնագետներին ընձեռվել է վերապատրաստելու հնարավորություն մյուս առողջապահական կառույցում։

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է