Новости

Գրոհ ուռուցքի վրա: Առասպելներ ուռուցքաբանական վիրահատությունների մասին

Ուռուցքաբանական վիրահատությունները միշտ համարվել են ամենաբարդերից՝ աննկարագրելի վախ պատճառելով բոլոր նրանց, ովքեր սպասում են վիրահատության: Որքանո՞վ են այդ վախերը արդարացված:
 
Ստորև Էնդովիրաբույժների միության խորհրդի անդամ, Ռուսաստանի վիրաբույժների միության անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Վալերի Եգիեվինի մեկնաբանություններն են:


Համարվում է. վիրահատությունը ծայրահեղ միջոց է. պետք չէ ձեռք տալ ուռուցքին և այն չի « արթնանա»:

Իրականում. այսպես մտածում են ոչ միայն հիվանդները, այլ նաև բժիշկները, ովքեր համարում են, որ ուռուցքի ամբողջականության խախտումը բերում է ուռուցքային բջիջների արտազատման, և կանխատեսման վատթարացման: Այս տեսության վրա է հիմնված նաև ներկայումս լայն կիրառում ունեցող «no touch» («ձեռք չտալ» ՝անգլ.) վիրաբուժական եղանակը, որի էությունը  մինչև ուռուցքի հեռացումը  այն սնող բոլոր անոթները հատումն է՝ շրջակա հյուսվածքներ ուռուցքային բջիջների տարածումը կանխելու նպատակով: Թեև այս տեխնոլոգիայի առավելությունը մինչև վերջ ապացուցված չէ, վիրաբույժների մեծ մասն  իսկապես կիրառում է այն:.


Համարվում է. ուռուցքաբանական վիրահատությունները շատ վնասվածքային են


Իրականում. անվիճելի է: Ուռուցքաբանական վիրահատության հաջողության հիմնական չափանիշը նրա արմատական իրականացումն է: Այս իրավիճակում կարևոր է ոչ միայն հեռացնել օջախը (ուռուցքը), այլ նաև նրա մետաստազավորման բոլոր հնարավոր ուղիները, այդ պատճառով պարտադիր հեռացվում են ոչ միայն ուռուցքով ախտահարված հյուսվածքները, այլ նաև նրան շրջապատող հյուսվածքները, ընդ որում ռեզերվով:
Սակայն վերջերս վիրաբուժական ուռուցքաբանությունը դարձել է խնայող: Նույնիսկ մեծ ծավալի հյուսվածքների հեռացման դեպքում հաճախ կիրառվում է լապարասկոպիկ մուտք (մի քանի անցքերի միջոցով), ինչը զգալիորեն նվազեցրել է վնասումը, հեշտացրել հետվիրահատական վերականգնումը և կրճատել ստացիոնարում հիվանդների գտնվելու ժամանակահատվածը՝ խնայելով ժամանակ նրանց բուժման հաջորդ փուլերի համար  , ինչպիսիք են քիմիաբուժությունը և ճառագայթային բուժումը:


Իսկական տեխնոլոգիական բեկում էր հանդիսանում նաև էներգիայի նոր տեսակների ներդրումը, որոնք կիրառվում են հյուսվածքների հատման և այրման նպատակով: Եվ եթե նախկինում, օրինակ, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի հեռացումը տևում էր մոտ տաս ժամ և ուղեկցվում էր մեծ քանակությամբ արյան կորստով՝ մոտ լիտրի չափ, ապա ներկայումս նման վիրահատությունը տևում է 3 ժամ՝ 100 մլ-ի կարգի արյան կորստով: Ընդ որում ժամանակակից վիրաբուժական տեխնիկան  ինքն է փոխում հոսանքի հզորությունը, ընտրում օպտիմալ կտրվածք և իրականացնում է արյան կորստի դադար:
 
Համարվում է. մետաստազների առկայության դեպքում վիրահատությունն անիմաստ է


Իրականում.  այսօր այդ իրավիճակը հակացուցում չի համարվում հետագա բուժման համար, այ թվում վիրահատական: Եվ եթե նախկինում, օրինակ, համարվում էր, որ խթաղու քաղցկեղի դեպքում, եթե լյարդում արդեն կան մետաստազներ, հիվանդը ոչ վիրահատելի է, ներկայումս այդպիսի հիվանդներին կատարվում են մի քանի վիրահատություններ, և  նրանք շարունակում են ապրել ինչպես 5, այնպես էլ տաս տարի: Անհրաժեշտության դեպքում բժիշկներն իրականացնում են նախնական քիմիաբուժություն, նվազեցնում են մետաստազները, ապա իրականացնում են վիրահատությունը:


Համարվում է. ուռուցքաբանական վիրահատույուններն անկանխատեսելի են


Իրականում. յուրաքանչյուր վիրահատությունից առաջ բժիշկները պարտադիր գնահատում են տվյալ հիվանդի համար նրա  ռիսկի աստիճանը: Այս առումով գոյություն ունեն հատուկ սանդղակներ, որոնք հաշվի առնելով հիվանդի տարիքը և նրա վիճակը՝թույլ են տալիս շատ թե քիչ գնահատել հնարավոր հետվիրահատական բարդությունները: Եթե այդ ռիսկը բարձր է, բժիշկները հրաժարվում են վիրահատական բուժումից և ընտրում են այլ ճանապարհ:


Այս խնդիրը հաջողությամբ շտկվում է նաև հետագա վիրահատության համակարգչային մոդելավորմամբ: Իսկ վերջերս Ռուսաստանի առաջատար կլինիկաների վիրաբույժները կիրառում են ինչպես ուռուցքի (բժիշկները սրա համար հատուկ տպիչ սարք են կիրառում), այնպես էլ այն սնող անոթների  եռաչափ մոդելավորումը : Բարդ դեպքերում սա թույլ է տալիս կանխատեսել վիրահատական սեղանի վրա իրադարձությունների հնարավոր զարգացման տարբերակները:

Հոդված АиФ Здоровье №49 08/12/2016 թերթից


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է