Новости

«Համագործակցություն ի բարօրություն մարդկանց»՝ ՈւԱԿ-ը և «ԱրմՄեդ» ԲԿ-ն Հուշագիր են ստորագրել

Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Արմավիր քաղաքում վերջերս բացված «ԱրմՄեդ» բժշկական կենտրոնը փետրվարի 29-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։

Հուշագիրը ստորագրեցին ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու «ԱրմՄեդ»-ի տնօրեն Գևորգ Ասլանյանը։


«Համագործակցություն ի բարօրություն մարդկանց»՝ այսպես բնութագրեց նշյալ համագործակցությունը «ԱրմՄեդ»-ի հիմնադիր,  ՌԴ Լենինգրադյան շրջանի կառավարության առողջապահության Կոմիտեի բժշկական տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արման Զաքարյանը։

«Հուշագրի հիմնական նպատակն է Կողմերի միջև հաստատել գործընկերային հարաբերություններ, որի շրջանակներում.

բարձրացնել ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ապահովել դրանց շարունակականությունը, մարզային բժշկական կազմակերպությունում դեռևս չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղի բնակչությանը հասանելի դարձնելը: իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար, փորձի փոխանակման նպատակով հաճախակի իրականացնել բժիշկների  այցելություններ մարզային բուժկենտրոն և տեղում բնակչությանը մատուցել  անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն», - ասվում է փաստաթղթում։

Ի նշանավորումն տվյալ համագործակցության սկզբի շաբաթ օրը «ԱրմՄեդ»-ում վայրէջք կատարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ողջ դեսանտ։


Ուռուցքաբանության զգոնության բարձրացման թեմայով գիտաժողովը բացեց Արման Զաքարյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ուռուքաբանական հնարավորությունները։ Բժիշկը, որ երկար ժամանակ աշխատում է Ռուսաստանում, խոստովանեց, որ Հայաստանի թվերը նրան հաճելիորեն զարմացրին։


 
Այսպես, ունենալով 280/100 000 բնակչության հաշվարկով քաղցկեղով հիվանդացության ցուցանիշ, Հայաստանը մահացույան 180,2 ցուցանիշով հայտնվել է երկրորդ տեղում, զիջելով լոկ ԱՄՆ-ին (176,2), և  առաջ անցնելով Ռուսաստանից (204,6), Նորվեգիայից (318,3), Ավստրալիայից (323,2), Ֆրանսիայից (324,6), և մի շարք այլ զարգացած երկրներից։ Ըստ մասնագետի գնահատականի, գործերը վատ չեն նաև ուռուքաբանական ծառայությունների հասանելիության հետ կապված՝ շնորհիվ զարգացած ենթակառուցվածքի, որը ստեղծվել է դեռ սովետական ժամանակներում։


ՈւԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի առաջնային բուժհաստատություններում հաջողվեց պահպանել ուռուցքաբանական կաբինետները։ Սակայն այդ կաբինետներում միշտ չէ, որ աշխատում են մասնագիտությամբ ուռուցքաբան բժիշկներ, և այդ պատճառով ՈւԱԿ-ի վրա դրված է նրանց մասնագիտական վերապատրաստման առաքելությունը։


 
Նա ափսոսանքով նշեց, որ Հայաստանում բարձր է ուռուքաբանական հիվանդությունների բարձիթողության ցուցանիշը, և հավելեց, որ քաղցկեղի վաղ հայտնաբերման հարցում շատ բան կախված է հենց առաջնային օղակի բժիշկների զգոնությունից։


«ԱրմՄեդ»-ի տնօրեն Գևորգ Ասլանյանը ներկայացրեց նոր բուժկենտրոնի հնարավորությունները, որն առայժմ գործում է որպես ախտորոշման կենտրոն և ամբուլատորիա, բայց ծրագրված է բացել նաև ստացիոնար բաժանմունք։


 
Այնուհետև զեկույցներով հանդես եկան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները՝ փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Գագիկ Ջիլավյանը, Ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանը, Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Նիկողոսյանը, Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանը, Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանը, Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը, Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Էվելինա Բախշինյանը, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Խանոյանը, Օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը, ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանը, ճառագայթաբան Արմինե Լազարյանը և ուրիշներ։

Մասնագիտացված կենտրոնի փորձառու բժիշկները առաջնային օղակի գործընկերներին պատմեցին կենտորնի հնարավորությունների, ախտորոշման և բուժման նոր մեթոդների մասին, ներկայացրին մի շարք կլինիկակակն դեպքեր։


Ելույթ ունեցավ նաև ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նարեկ Մատինյանը։ Իրեն հատուկ հումորային ոճով նա ներկայացրեց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հնարավորությունները շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար։

 
Իր եզրափակիչ ելույթում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց փոփոխություները, որ տեղի են ունենում կենտրոնում իր նշանակումից հետո։ Նրա խոսքով, վճռորոշ է պայքարը ստվերային շրջանառության դեմ։


 
Նարեկ Մանուկյանը նշեց, որ վերանայվել են միջին և կրտսեր բուժանձակազմի աշխատավարձերը, ինչպես նաև բժիշկների աշխատավարձերը և տոկոսները, որ նրանք ստանում են պետպատվերից։ Նա վստահույուն հայտնեց, որ այսօր ՈւԱԿ-ում փողի ստվերային շրջանառումը 95 տոկոսով կանխվել է։ Հինգ տոկոսը նա թողեց ոչ այն պատճառով, որ հայտնի է այդպիսի դեպքերի հինգ տոկոսի մասին, այլ լոկ այն պառտճառով, որ կա անհայտության փոքր ինչ չափի հավանականությունը։


Սեմիանարի բոլոր մասնակիցները ստացան սերտիֆիկատներ երկու բուժկենտրոնների ղեկավարների անունից։

      


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է