Հատուկ հյուր ՈՒԱԿ-ում․ պրոֆեսոր Ռուբեն Ավանեսյանը կենտրոնի մասնագետների հետ համատեղ վիրահատություններ է իրականացրել
Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուր Սանկտ-Պետերբուրգի Մարինյան քաղաքային հիվանդանոցի պրոֆեսոր Ռուբեն Ավանեսյանը օրերս հյուրընկալվել է կենտրոնում:
Պրոֆեսորը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի և բժիշկ-ընդհանուր վիրաբույժ Ավետիք Պետրոսյանի հետ իրականացրել է լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի ծորանի ինտերվենցիոն վիրահատություններ: