Новости

Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ վաղուց սպասված հանդիպում

Փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում կայացավ առաջին Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսը, որը 2021 թվականին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը։ Կոնգրեսը կազմակերպել էր Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

Բացման խոսքում ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց.  "Կա մի գործոն, որը խթանել է ուռուցքաբանության զարգացումը Հայաստանում վերջին 20 տարիներին, և այդ գործոնը մրցակցությունն է"։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում  նշեց՝ պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ:

«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, շեշտելու, թե ինչքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն և մահացության 8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերն ունեն աճի միտում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը ներկայացրեց չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի հարցում վերջին տարիների ձեռքբերումները։ Նա առանձնացրեց առաջնային օղակում ներդրված ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային միջոցառումներն ու վերջերս մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային փորձնական ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է ընթանում:

2019 թվականից չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրահատական և ճառագայթային բուժումն իրականացվում է պետպատվերով։ Իսկ 2020 թվականի մարտից գործում է տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման պետական նոր ծրագիրը, որի մասին խոսեցին նաև ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը և ՈւԱԿ-ի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

Շեշտվեց, որ սկզբում պլնավորվում էր ծրագրում ընգրկել տարեկան 80 կին, բայց արդեն ներառվել է 200-ից ավելի պացիենտ, և նրանց կեսից ավելին բուժում է ստանում ՈւԱԿ-ում։ Այս թվերը խոսում են այն մասին, թե հիվանդության հայտնաբերելիության գործում որքան կարևոր է ախտորոշման և բուժման հասանելիությունը։

Կոնգրեսի ժամանակ մի քանի հաճելի անակնկալներ եղան։ Նախ, ելույթ ունեցավ կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Պետրոսյանը, որը վերը նշված ծրագրի շահառուներից է։  Անին սկզբում դեղորայքային բուժում է ստացել իր միջոցներով, այնուհետև ընդգրկվել է պետական ծրագրի մեջ։ Այժմ նա լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։

Անի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց առողջապահության նախարարությանը և բժիշկներին ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից և հուշանվերներ հանձնեց նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ Հայկուհի Գեոկչյանին։

Հաջորդ անակնկալը գիտամարտն էր․ Կոնգրեսի մասնակից տարբեր մասնագիտացմամբ ուռուցքաբաններին և դիագնոստներին առաջարկվեց երկու tumor board ստեղծել և քննարկել երեք կլինիկական դեպք՝ մշակելով օպտիմալ բուժման տակտիկա։ Իսկ դահլիճում  մնացած մասնակիցները պետք է քվեարկեին, թե որ tumor board-ի առաջարկած բուժման տակտիկան է նախընտրելի։

Թիմերը համալրվեցին գենդերային սկզբունքով, և քվեարկությամբ հաղթող ճանաչվեց կանանց թիմը։

Բայց գիտամարտի աջակից «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը նվերներ հանձնեց երկու թիմերին էլ, քանի որ ամեն դեպքում հաղթեց բժշկությունը և համերաշխությունը։

«Այս կոնգրեսի ամենակարևոր ուղերձը մեր բժշկական հանրույթի միասնությունն է», - իր եզրափակիչ ելույթում նշեց ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը, կոչ անելով քաղաքական այրերին ցուցաբերել նույնպիսի միասնականություն, քանի որ «Հայաստանի հանրապետությունը այլ տարբերակ չունի»։

«Մեր մեջ կարող են լինել խնդիրներ, կարող ենք իրար հետ վիճել, բայց միայն գիտական բանավեճի մակարդակով», - ասաց նա։

Երկօրյա կոնգրեսին մասնակցեցին ուռուցքաբանության ոլորտը ներկայացնող ականավոր բժիշկներ, ծառայությունների ղեկավարներ, ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, մի շարք ԲԿ-ների ղեկավարներ, բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ:

Ներկայացվեց մոտ 40 զեկույց։ Քննարկվեցին Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարը, քաղաքականության և ռազմավարության խնդիրները, իրականացվող միջոցառումները և հետագա ծրագրերը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդները և մոտեցումները:

Եվ իհարկե, բժիշկներն ուղղակի կարոտել էին միմյանց հետ անմիջական շփումը և մասնագիտական և «մերձմասնագիտական» քննարկումները։  

Կոնգրեսը լինելու է ամենամյա, և ամեն անգամ կրելու է նոր խորագիր։ 

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը, որը 2021թ-ին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացմանը և այլն:

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

Կոնգրեսը տեղի կունենա 2021թ. փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում, որը նախատեսում է մոտ 40 մասնագետի զեկույցներ և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվողներ և այլն:

ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ` 06.02.2021 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ՝  07․02․2021 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԿՈՆԳՐԵՍԻ ԾՐԱԳԻՐ

2021 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Ոսկե հովանավորներ

Հոֆմանն Լյա Ռոշ ընկերություն` ուռուցքաբանության ոլորտի համաշխարհային առաջատարներից, բժշկագիտության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների և թիրախային բուժման կիրառման պիոներ,

պերսոնալիզացված բժշկության հիմնադիր

“ՄԵԴԻՏԵՔ” ՍՊԸ՝ PHILIPS բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Արծաթե հովանավոր

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ՝ բժշկական և լաբորատոր սարքավորումներ ներմուծող, վաճառող և սպասարկող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում

Բրոնզե հովանավորներներ

ABBOT դեղագործական ընկերություն

ԳեոՆալ ՍՊԸ՝ LEICA բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Գործընկերներ

Prom-Test լաբորատորիաների ցանց

LIQVOR հայաստանյան դեղագործական ընկերություն

BIOCAD ռւսաստանյան բիոտեխնոլոգիական ընկերություն

MedPro բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերություն

EcoSense լաբորատորիաների ցանց

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն 

2021 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Ոսկե հովանավորներ

Հոֆմանն Լյա Ռոշ ընկերություն` ուռուցքաբանության ոլորտի համաշխարհային առաջատարներից,  բժշկագիտության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների և թիրախային բուժման կիրառման պիոներ, պերսոնալիզացված բժշկության հիմնադիր

“ՄԵԴԻՏԵՔ” ՍՊԸ՝ PHILIPS բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Արծաթե հովանավոր

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ՝ բժշկական և լաբորատոր սարքավորումներ ներմուծող, վաճառող և սպասարկող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում

Բրոնզե հովանավորներներ

ABBOT դեղագործական ընկերություն

ԳեոՆալ ՍՊԸ՝ LEICA բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Գործընկերներ

Prom-Test լաբորատորիաների ցանց

LIQVOR հայաստանյան դեղագործական ընկերություն

BIOCAD ռւսաստանյան բիոտեխնոլոգիական ընկերություն

MedPro բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերություն

EcoSense լաբորատորիաների ցանց

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն


19-09-2024

ՈՒԱԿ ախտորոշիչ լաբորատորիան ANAB-ից ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան ԱՄՆ ազգային հավատարմագրող մարմնից (ANAB) ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում։ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն ընդգծում է, որ կենտրոնի

18-09-2024

Սեփական հյուսվածքի միջոցով վերականգնումն ապահովում է կրծքագեղձի բնական տեսքն ու զգացողությունը

Բարսելոնա քաղաքի «Sant Pau» հիվանդանոցի ռեկոնստրուկտիվ միկրովիրաբույժները փաստում են․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կան համապատասխան մարդկային ռեսուրսներ և սարքավորումներ կրծքագեղձի բարդ

16-09-2024

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է․ Հարցազրույց Կարեն Ծառուկյանի հետ

Սեպտեմբերը շագանակագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն էՀայաստանում օնկոուրոլոգիական հիվանդությունների շարքում տարեկան արձանագրվում է շագանակագեղձի քաղցկեղի 300 նոր դեպք:ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է