Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ հատուկ հյուրեր
Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են ուռուցքաբան-վիրաբույժներ Էուջինյո Կոկոցան և Լորենցո Լիվրագին Իտալիայի «ASST Settelaghi Varese»-ից:
Կոնգրեսին մասնակցելու վաղ գրանցումների երկրորդ փուլի վերջնաժամկետը հունվարի 19-ն է:
Հասանելի է միայն առանց գիշերակացի մասնակցության տարբերակը։
Մանրամասները և գրանցման հղումը՝ https://aoc.oncology.am/join/