ՀՀ օրենքով՝ բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց
ՊՈՍ տերմինալի միջոցով
· քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,
· անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:
Վճարային տերմինալի միջոցով
· բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:
Բջջային հավելվածի միջոցով
· բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում,
· QR կոդի սքանավորման միջոցով,
· Էլ. դրամապանակում առկա միջոցներով:
Բանկային փոխանցման միջոցով
· բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը: