ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը բացման ելույթով հանդես եկավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովին (Մալազիա)
Ս/թ հոկտեմբերի 1-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից (UICC):
Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը:
Քառորյա կոնգրեսին մասնակցում է հայաստանյան պատվիրակությունը ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ, ով հանդես եկավ բացման ելույթով: Պատվիրակության անդամներից է նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:
Քաղցկեղի Համաշխարհային Կոնգրեսը ճանաչված միջազգային կոնֆերանս է, որը նպաստում է գիտելիքի արդյունավետ փոխանցմանը և լավագույն փորձի փոխանակմանը քաղցկեղի վերահսկման համաշխարհային ոլորտում:
Միջոցառումը՝ քաղցկեղի ամբողջ սպեկտորն ընդգրկող (կանխարգելումից մինչև բուժում և պալիատիվ խնամք) բազմամասնագիտական կրթական ծրագրի միջոցով, նպատակ ունի ուժեղացնել ազդեցությունը քաղցկեղի հիմնախնդիրների վրա և ընդլայնել առողջապահական համայնքները ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Լսարանը բաղկացած է 3,500-ից ավելի քաղցկեղի դեմ պայքարի և առողջապահության ոլորտի փորձագետներից, ներառյալ` ուռուցքաբաններ, հետազոտողներ, փաստաբաններ, քաղցկեղի վերահսկումը պլանավորողներ, համաճարակաբաններ, սննդաբաններ, մտքի ղեկավարներ, քաղաքականություն կերտողներ, հիմնադրամ ստեղծողներ, բուժքույրեր, բժշկական ուսանողներ և այլն, ովքեր ներկայացնում են ավելի քան 140 երկիր: