«Հիվանդանոցների թվայնացում» թեմայով բաց դասախոսություն ՈՒԱԿ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով շարունակական կրթությունն ու նորարարական փորձի փոխանակումը, կազմակերպում է բաց դասախոսություն ամենաժամանակակից և արդիական ոլորտներից մեկի՝ թվային առողջապահության ոլորտում:
Բաց դասախոսության թեման՝ «Հիվանդանոցների թվայնացում»:
Բանախոս՝ թվային առողջապահության ոլորտի էքսպերտ, բ.գ.թ., պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը:
Անցկացման վայրը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոքր դահլիճ:
Անցկացման օրն ու ժամը՝ փետրվարի 29-ը՝ 15:30:
Մուտքն ազատ է: