Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգական առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք հաղթահարելու նոր տարբերակներ գտնելու հարթակ կունենան։
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը ՈՒԱԿ-ում կգործի հոգեբանական աջակցման խումբ (առավելագույնը 12 մասնակից)։ Կլինիկական հոգեբանը այս ճամփորդության Ձեր մշտական ուղեկիցը կլինի՝ լսված լինելու գաղափարով և փոխադարձ աջակցության սկզբունքով կառուցելով հոգեբանական արգելքների հաղթահարման նոր ճանապարհ։
Գրանցման հղումը՝ https://oncology.am/hy/hogebanakan-ajakcman-xmber
Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 20 50 50