Новости

Ի պատասխան էլեկտրոնային մամուլում 06.08.2015թ. տպագրված «Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում» հոդվածին

Ի պատասխան էլեկտրոնային մամուլում  06.08.2015թ. տպագրված  «Մեր երկրում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում» հոդվածին, որը կատարվել էր թիվ 1 Համալսարանական կլինիկայում:


Հարգելի պարոնայք՝ Ա.Օհանյան, Ա.Բդոյան, Ա.Ազիզբեկյան,

             

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ Հայաստանում առաջին անգամ ուսահոդի և բազկոսկրի էնդոպրոթեզավորում կատարվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնում՝ 2001թ.: Այդ վիրահատությունը կատարվել է բազկոսկրի օստեոգեն սարկոմա ախտորոշումով՝ 12 տարեկան երեխայի մոտ: Կատարվել է բազկոսկրի վ/3-մ/3 սեգմենտար մասնահատում, որից հետո տեղադրվել է գերմանական LINK ըընկերության էնդոպրոթեզ, որը երկարում էր երեխայի հասակի հետ: Այդ տիպի էնդոպրոթեզավորում կատարվել է մեր կենտրոնում 18 հիվանդի: Ինչ վերաբերվում է էնդոպրոթեզավորմանն ընդանրապես, կցանկանայի Ձեզ և հանրությանը հայտնել, որ ՈւԱԿ-ի ոսկրային պաթոլոգիայի կենտրոնում, 2000 թվականից սկսած, կատարվել է.

    արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում` 8 հիվանդ; ազդրոսկրի տոտալ էնդոպրոթեզավորում երկու հոդերի պրոթեզավորմամբ` 3 հիվանդ; ծնկան հոդի տոտալ մեգաէնդոպրոթեզավորում` 76 հիվանդ; երկար խողովակավոր ոսկրերի դիաֆիզի էնդոպրոթեզավորում` 24 հիվանդ; կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում` մոտ 200 հիվանդ:

Ուստի համարում եմ Ձեր կողմից արված հայտարարությունը ոչ կոռեկտ: Կարծում եմ հարկ էր նշել, որ Ձեր կողմից կատարված վիրահատությունն առաջին անգամ կատարվել է Ձեր կլինիկայում, կամ Ձեր կողմից, այլ ոչ Հայաստանում:

Հարգանքով`

ՈւԱԿ ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար՝

բ.գ.թ. Ս.Գ. Սեինյան և

ՈւԱԿ տնօրեն՝

բ.գ.թ. Ա.Հ. Տանանյան


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է