Новости

Քաղցկեղով հիվանդ երեխաների մահացության ցուցանիշը նվազել է. (տեսանյութ)

Փետրվարի 15­-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Աշխարհում տարեկան մոտ 250 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով, և ամեն օր մոտ 250 երեխա մահանում է քաղցկեղից, ընդհանուր առմամբ տարեկան մոտ ինսուն հազար երեխա է մահանում:

«Անդրադարձ» մամուլի ակումբում ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը նշեց, որ Հայաստանում երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 40%-ով, բայց ընդհանուր առմամբ աշխարհում հիվանդացության և մահվան ցուցանիշի աճ կա:

Հայաստանում գրեթե 10 անգամ ավելի շատ երեխաներ հիվանդանում են բարորակ ուռուցքներով: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղ, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ քառորդը: 2­-րդը ավշային համակարգի չարորակ ախտահարումներն են, 3-­րդը գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները:

Նա նաև վստահեցրեց, որ պետպատվերի հետ կապված խնդիրներ չեն առաջանում:

Ասուլիսին ներկա ուռուցքաբաններ Դիանա Ասլանյանը եւ Արաքսյա Հովհաննիսյանն էլ նկատեցին, որ կանխարգելման կոնկրետ ռազամավարություն չկա, հայտնի չեն նաև թե հստակ ինչից է առաջանում հիվանդությունը, բայց ընդհանուր առմամբ բնածին է լինում, ժառանգական և շրջապատի գործոնն էլ կա:

Մանրամասները՝ տեսանյութում


08-11-2024

Նոյեմբերը թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է

Նոյեմբերը թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է։50-75 տարեկան պացիենտները՝ գերազանցապես տղամարդիկ, որոնք նվազագույնը 20 տարի օգտագործում են օրական 1 տուփ ծխախոտ, գտնվում են թոքի քաղցկեղի ռիսկի խմբում։ Այս

07-11-2024

ՈՒԱԿ-ի Պալիատիվ կլինիկայի ամբուլատոր ծառայությունն արդեն հասանելի է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ կլինիկայի ստացիոնար ծառայությանը զուգահեռ ՈՒԱԿ-ը գործարկում է վճարովի ամբուլատոր պալիատիվ ծառայությունը՝ ցավի կառավարումը և հոգեսոցիալական օգնությունը

05-11-2024

ԱՄՆ չափանիշներին համապատասխան կրթական ծրագիր՝ ՈՒԱԿ նախաձեռնությամբ

Շարունակական կրթությունը առաջնահերթություն դարձնելով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախատեսում է Հայաստանում իրականացնել հետդիպլոմային աննախադեպ ծրագիր։ Միացյալ Նահանգներ մեկնած ՈՒԱԿ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է