Новости

Կառուցվածքային փոփոխություններ ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ։


Մասնավորապես, Համալիր ախտորոշման եւ ռենտգեն բաժանմունքը (այդ թվում՝ կրծքագեղձի ռադիոլոգիական հետազոտությունները , էնդոսկոպիկ և ՈՒՁՀ ախտորոշման բաժանմունքը և միջուկային բժշկության խումբը միավորվել են մեկ Ախտորոշման ծառայության մեջ, որը, փաստացի, ներառում է բոլոր գործիքային հետազոտությունները։

Ծառայության ղեկավար է նշանակվել Արմինե Հայրապետի Գալստյանը, իսկ տեղակալ՝ Նունե Գրիգորիի Ազիզյանը։

 
Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքն ընդլայնվել ու վերանվանվել է Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի։


03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×