Новости

Կայացավ ոլորտում եզակի և լայնամասշտաբ «ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ»-ը

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ «ՄԻՋԻՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ»-ը. այն ոլորտում եզակի էր և լայնամասշտաբ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանն առանձնացրեց միջին բուժաշխատողների դերն առողջապահական համակարգում և շեշտեց, որ նմանատիպ՝ մասնագիտական հմտությունները բարձրացնողհանդիպումներ պետք է հաճախ կազմակերպվեն ոչ միայն բժիշկների, այլև բուժքույրերի և բուժեղբայրների համար:
 
ՈւԱԿ-ի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների, միջին և կրտսեր բուժանձնակազմի գծով տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանն էլ իր խոսքում կարևորեց հանդիպման ընթացքում ձեռք բերված գիտելիքները հետագայում հօգուտ հիվանդների օգտագործելը:
 
Մասնակիցների հետ իրենց փորձով փոխանակվեցին ՈՒԱԿ-ի և ՌԴ Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈՒԳԿ) գլխավոր բուժքույրերը, Հայկական Կարմիր խաչ ընկերության առաջին բուժօգնության բաժնի ղեկավարը և այլ՝ իրենց ոլորտի հմուտ մասնագետներ:
 
Համաժողովի նպատակն էր բուժաշխատողներին տալ մասնագիտական որակավորումները բարձրացնելու, շարունակաբար կրթվելու և վերապատրաստվելու հնարավորություն՝ մեկ հարկի տակ հավաքելով Հայաստանի և Ռուսաստանի ոլորտի արհեստավարժ մասնագետներին, ովքեր համաժողովի մասնակից գործընկերների հետ կիսվեցին քույրական գործում հաղորդակցման հմտություններով, պալիատիվ խնամքի վերաբերյալ նոր գիտելիքներով, իրենց հաջողված պատմություններով, անդրադարձան նաև բուժքույրերի դերակատարությանն առաջին բուժօգնության ընթացքում, մասնավորապես՝ արյունահոսության և շոկի դեպքում:
 
ՈՒԱԿ-ի գլխավոր բուժքույր Գոհար Մանուկյանը համոզված է, որ այս համաժողովը հիմք է լինելու տարբեր համագործակցությունների, որոնք ծառայելու են մեր երկրին ու քաղաքացիներին:

 

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է