Новости

Կազմակերպելով նրանց հանգիստն ու այդկերպ արժևորելով նրանց դերը

Այն հաջողությունները, որոնք արձանագրում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իր աշխատակիցների հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունքն են։ Կենտրոնի բնականոն աշխատանքում անուրանալի դեր ունի յուրաքանչյուրը՝ բժիշկը, հաշվապահը, բուժքույրը, բանվորը, մայրապետը, գնումների մասնագետը, օպերատորը,․․․ բոլորը։ Կենտրոնը երբեք բաց չի թողնում նրանց շնորհակալություն ասելու առիթը։

Արդեն 3 տարի շարունակ կենտրոնի միջին և կրտսեր աշխատակազմի ներկայացուցիչներին տրվում է երկրի առողջարաններից մեկում իրենց լիարժեք հանգիստը վայելելու հնարավորություն։ Այս ամենը՝ ՈՒԱԿ-ի միջոցներով և հոգածությամբ։ 

Այս տարի՝ հուլիս-օգոստոս ամիսներին, իրենց հանգիստը վայելում են կենտրոնի շուրջ 80 աշխատակիցներ։ Նրանք ունեն 7 օր շարունակ Վանաձորի մաքուր օդը շնչելու, հյուրանոցի առողջարանից օգտվելու և բուժական բազմատեսակ պրոցեդուրաներ անցնելու, ինչպես նաև տարածքի տեսարժան վայրերին ծանոթանալու հնարավորություններ։ Շհնորհակալություն աշխատակիցներին տարվա ընթացքում անձնվեր աշխատանքի համար։

Լիահույս ենք՝ առաջիկայում այդ եռանդը, և, իհարկե, կենտրոնի գրանցած արդյունքները կկրկնապատկվեն և կեռապատկվեն:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է