Новости

Քիմիաթերապիա. հաճախ տրվող հարցեր

Այս հոդվածում կտրվեն ուռուցքային հիվանդությունների բուժման եղանակներից մեկին՝ քիմիաթերապիային վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Ե՞րբ է հայտնաբերվել քաղցկեղի դեմ առաջին դեղը

Պաշտոնապես գրանցված առաջին հակաուռուցքային դեղը հայտնաբերվել է 1946 թվականին: Էմբիխին հակաուռուցքային միջոցը ստեղծվել է իպրիտի հիմքի վրա, որն թունավոր գազ է և կիրառվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Էմբիխինը պատկանում է հակաուռուցքային դեղերի՝ ցիտոստատիկների խմբին, որոնք առաջացնում են քաղցկեղային բջիջների մեռուկացում: Այս գործընթացի ժամանակ վնասվում է քաղցկեղային բջջի կորիզը, թաղանթը, ինչպես նաև որոշ այլ բջջային բաղադրիչներ, ինչը հանգեցնում է ուռուցքային բջջի մահվան: Ամենատարածված ցիտոստատիկ պատրաստուկներն են Դոքսոռուբիցինը, Հիդրոքսիմիզանյութը, Ֆտորուրացիլը, Ցիկլոֆոսֆանը:

Գոյություն ունի նաև հակաուռուցքային դեղերի այլ խումբ՝ ցիտոտոքսիններ: Ի տարբերություն ցիտոստատիկների՝ ցիտոտոքսիններն ուռուցքային բջիջներում գործարկում են ապոպտոզը: Ապոպտոզը ոչ այլ ինչ է, քան բջջի ինքնաոչնչացման ծրագիր: Կենդանի օրգանիզմում մշտապես տեղի է ունենում նորացման գործընթաց: Բջիջների մի մասը մահանում է, նրանց տեղում նորերն են առաջանում: Որպեսզի բջիջը ինքնաոչնչանա, նրանում պետք է հատուկ ծրագիր աշխատի, որը սկսվոմ է բջջի որոշ զգայական համակարգերի ակտիվացման ճանապարհով: Ցիտոստատիկները, ներթափանցելով ուռուցքային բջիջ, կատալիզի են ենթարկում ապոպտոզը՝ գործարկելով այն անհրաժեշտ համակարգերը, որոնք բերում են քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացմանը:

Արդյունքում մեռած բջիջները ներծծվում են հատուկ ֆերմենտային համակարգերի օգնությամբ:  

Ինչու՞ է քիմիաթերապիան նշանակվում  նաև վրահատությունից հետո

Ցավոք, ուռուցքի վիրահատական հեռացումը նորագոյացության լիովին անջատում չի երաշխավորում: Հաճախ որոշ ախտահարված հյուսվածքներ վիրաբույժների կողմից աննկատ են մնում: Եվ եթե դրանք չհեռացվեն, ապա կարող է կրկնություն լինել: Այդ պատճառով վիրահատական միջամտությունից հետո քիմիաթերապիա է նշանակվում: Այստեղ հարկ է նշել, որ քիմիաթերապիան կարող է ուռուցքն ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնել: Եթե նույնիսկ քիմիաթերապիայից հետո ուռուցքի չափերը նույնն են մնում, այնուամենայնիվ, բուժումից հետո դրական արդյունք կլինի, քանի որ քիմիաթերապիան թույլ կտա ժամանակավորապես (հնարավոր է շատ երկարատև) դադարեցնի քաղցկեղային գործընթացի զարգացումը:

Արդյո՞ք պարտադիր է բուժումը ստացիոնար պայմաններում կազմակերպել

Սա առաջին հերթին պայմանավորված է նշանակված բուժմամբ: Եթե անհրաժեշտ է ուժեղ դեղերի կիրառում, ինչպիսիք են Դոքսոռուբիցինը կամ Ցիկլոֆոսֆանը, ապա դրանք, սովորաբար, ներմուծում են ներերակային՝ ստացիոնար պայմաններում: Սակայն հնարավոր է դեղերի նշանակումը հաբերի կամ փոշու ձևով, որոնք հիվանդները տանն են ընդունում:

Իրականացվող բուժման բարելավման նպատակով նշանակվում է նաև տեղային բուժում, երբ դեղն անմիջապես ներմուծվում է ուռուցքի մեջ:

Դեղերի ներերակային ներմուծման ինչպիսի՞ ռիսկեր կան

Հակաուռուցքային դեղերի ներերակային ներմուծման անվտանգությունը հաճախ պայմանավորված է բուժքրոջ պրոֆեսիոնալիզմով: Այստեղ շատ կարևոր է անոթն ասեղով չվնասելը: Հակառակ դեպքում դեղն անցնում է հյուսվածքի մեջ՝ նպաստելով մեռուկացման գործընթացի առաջացմանը: Արդյունքում կարող են առաջանալ դժվար լավացող վերքեր:

Արդյո՞ք քիմիաթերապիան  բոլոր հիվանդներին միատեսակ է ազդում

Քիմիաթերապիայի արդյունավետությունն, առաջին հերթին, պայմանավորված է քաղցկեղի զարգացման փուլով: Իհարկե, երիտասարդների մոտ բուժումն առավել արդյունավետ է, քան ծերերի մոտ: Հայտնի է նաև, որ տարբեր քիմիաթերապևտիկ դեղեր տարբեր ռասայի ներկայացուցիչների վրա տարբեր ձևով են ազդում, ինչը պայմանավորված է այս կամ այն էթնոսի գենետիկ առանձնահատկությամբ:

Ինչու՞ են քիմիաթերապիայի հետևանքով ծանր կողմնակի ազդեցություններ լինում

Բանն այն է, որ հակաուռուցքային դեղերը թույն են, որոնք բացասաբար են ազդում ո՛չ միայն ուռուցքային, այլ նաև առողջ բջիջների վրա: Բուժման ընթացքում տոքսիկ ռեակցիաներ են առաջանում: Հիվանդի մոտ ընդհանուր թուլություն, գլխապտույտ, աղիքային խանգարումներ, սրտխառնոց է առաջանում: Բացի այդ, քիմիաթերապիան կարող է բերել սրտային խնդիրների առաջացման, ուղեղի, լյարդի ախտահարման, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաների: Որպես կանոն, որքան արդյունավետ է հակաքաղցկեղային դեղն, այնքան շատ են կողմնակի ազդեցությունները:

Քիմիաթերապիան բացասաբար է ազդում նաև արյան կազմի վրա: Բուժումը բերում է արյան կարմիր բջիջների` էրիթրոցիտների, հեմոգլոբինի և թրոմբոցիտների քանակի նվազմանը: Հեմոգլոբինի մակարդակի իջեցումը բերում է սակավարյունության, իսկ թրոմբոցիտների ցածր մակարդակը բացասաբար է ազդում վերքերի ապաքինման գործընթացի վրա:

Ինչու՞ է մազաթափություն առաջանում

Քիմիաթերապիան, առաջին հերթին, ուղղված է արագ կիսվող բջիջների ընկճմանը, որոնցից են նաև մազերի ֆոլիկուլները: Սակայն մազաթափության ինտենսիվությունը տարբեր հիվանդների մոտ տարբեր է: Լավ լուրն այն է, որ բուժման ավարտից հետո մազերը կրկին աճում են: 

Քիմիաթերապիայի ընթացքում արդյո՞ք թույլատրվում է ալկոհոկային խմիչք

Բոլոր ալկոհոլային խմիչքների կազմի մեջ մտնող էթիլ սպիրտն ունակ է փոխազդել դեղերի հետ, այդպիսով, նվազեցնելով նրանց արդյունավետությունը: Սակայն քիչ քանակությամբ կարմիր գինին կարող է օգտակար լինել: Այստեղ պետք է հստակ հետևել բժշկի ցուցումներին:


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է