Կրծքագեղձի հետազոտության մեթոդներն ու հետազոտությունների մասին ամենատարածված միֆերը
«Բազմաթիվ ժամանակակից հետազոտությունների կողքին մամոգրաֆիան իր դիրքերը չի զիջում և շարունակում է մնալ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ոսկե ստանդարտ։ Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում, երբ գոյացությունը շոշափելի չէ, տեսանելի չէ նույնիսկ ուլտրաձայնային հետազոտությամբ։ Այնուամենայնիվ, կրծքագեղձի հետազոտության բոլոր մեթոդները լրացնում են իրար, և չկա մեկ մեթոդ, որը կփոխարինի բոլորին»,- Հայատանի հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման եթերում նշել է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը։
Մասնագետն անդրադարձել է նաև կրծքագեղձի հետազոտությունների մասին ամենատարածված միֆերին, կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունների անվճար ծրագրին, հետազոտության գնալու վախերին, բարորակ գոյացություններին և կրծքագեղձին մոտ ավշային հանգույցների հետազոտության մեթոդներին։