Новости

Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք

Հիպերտրոֆիկ (գերզարգացած) կրծքագեղձերով հիվանդների մոտ ուռուցքային  գոյացությունների առկայության դեպքում վիրահատական բուժման ժամանակ առաջանում են զգալի տեխնիկական դժվարություններ։ Ներկայումս, նման դեպքերում որպես կանոն, կատարվում է երկկողմանի վիրահատություն - առաջին հերթին հավասարակշռության պահպանման, և երկրորդ, սիմետրիայի ապահովման նպատակով։

Վիրահատական մոտեցումներում առկա է մեծ բազմազանություն` օրգանապահպան վիրահատություններից մինչև երկկողմանի մաստէկտոմիաներ։

 
Հնարավոր է տարբերակներից մեկն է  այսպես կոչված «կրծքագեղձի կիսման» կամ breast-sharing վիրահատությունը։ Այս դեպքում ախտահարման կողմում կատարվում է կրծքագեղձի հեռացում (մաստէկտոմիա), իսկ մյուս (կոնտրալատերալ) կրծքագեղձը չափսերով փոքրացվում է (կատարվում է ռեդուկցիոն մամոպլաստիկա), սակայն կրծքագեղձի ռեդուկցված մասը տեղափոխվում է հակառակ կողմ` վերականգման (ռեկոնստրուկցիայի) նպատակով։

Breast-sharing վիրահատության վերաբերյալ հոդվածները խիստ սակավաթիվ են, տեխնիկական առանձնահատկությունների պատճառով այն համարվում է հազվագյուտ և բարդ վիրահատություն։


Մեր հիվանդը 59 տարեկան է, ուռուցքային գոյացությունը տեղակայված էր ձախ կրծքագեղձի վերին-դրսային քառորդականում, մամոգրաֆիկ հետազոտությամբ ձախ կրծքագեղձում ամբողջությամբ նկարագրվում էին վտանգավոր միկրոկալցինատներ։ Վիրահատության ժամանակ ձախ կողմից կատարվեց կրծքագեղձի հեռացում (մաստէկտոմիա)։ Աջ կողմից կատարվեց կրծքագեղձի փոքրացնող պլաստիկա և աջ կրծքագեղձի ստորին կեսից կեսից ևավորվեց լաթ երկու անոթային ոտիկներով, որը պտտվեց 180 աստիճան` ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և ենթամաշկային թունելի միջով տեղափոխվեց դեպի ձախ, դեպի հեռացված կրծքագեղձի շրջան` այն վերականգնելու նպատակով։

 
Ըստ էության, breast-sharing վիրահատությունը կրծքագեղձի աուտոլոգիական (սեփական հյուսվածքներով) վերականգման տարբերակ է, որը լրիվ համապատասխանում է ռեկոնստրուկտիվ վիրաբուժության հիմնական սկզբունքներից մեկին` «նմանի վերականգնումը նմանով»։


Կոստանյան Մ.Դ.


06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×