ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով լրատվամիջոցների և լրագրողների լրջագույն դերակատարությունը հասարակական օղակներում, հայտարարում է «Քաղցկեղի վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր» խորագրով լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ
- Լավագույն ռադիո ռեպորտաժ
- Լավագույն հետաքննական նյութ
- Լավագույն հոդված/մարդկային պատմություն:
Ներկայացվող լրագրողական նյութը կարող է լինել ռադիոնյութ (փոդքասթ), հոդված (տեքստային նյութ, տեքստային նյութ՝ ուղեկցվող ինֆոգրաֆիկայով, ձայնագրություն, հղումներ, ֆոտոպատմություններ և այլն), տեսանյութ (հարցազրույց, ռեպորտաժ, ֆիլմ, ազատ ժանր):
Մրցույթին դիմելու համար հարկավոր է լրացնել դիմում-հայտն այստեղ՝ bit.ly/40LTzn3:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 10-ը ներառյալ․ նյութերը պետք է հրապարակված լինեն այս հայտարարության տարածման օրվանից մինչ հայտերի ներկայացման վերջնաժամկետը։ Կարող են դիմել բոլոր գործող լրագրողները։
Յուրաքանչյուր անվանակարգ կունենա 1 մրցանակակիր, յուրաքանչյուրին կշնորհվի 100.000-ական ՀՀ դրամ դրամական մրցանակ։
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից և ոլորտի բժիշկներից:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2023 թվականի հունիսի 21-ին՝ Բուժաշխատողների միջազգային օրը:
Մանրամասների և կամ հարցերի դեպքում կարող եք զանգել 091066769 կամ 091482291 հեռախոսահամարներով կամ գրել press@oncology.am էլեկտրոնային հասցեին:
Հ.Գ. Այս մրցույթը կրում է բացառապես հումանիստական ու համամարդկային նպատակ: Վաղ կանխարգելումը հնարավորություն է տալիս փրկելու հազարավոր կյանքեր, և ևս մեկ անգամ վկայելու՝ քաղցկեղը դատավճիռ չէ: