Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունը շնորհավորում է բոլոր բուժքույրերին` Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:
Անհնար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի անմիջական մասնակցության, առանց նրանց ներկայությամբ հիվանդների շուրջ հոգատարության և գթասրտության մթնոլորտի ստեղծման:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունը բարձր է գնահատում բուժքույրերի ամենօրյա ջանքերն ու նվիրումը և մաղթում առողջություն, հաջողություններ դժվարին ու պատասխանատու աշխատանքում։