Մայիսի 12-ին աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր
Մասնագիտական տոնի կապակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժքույրերը հյուրընկալվել են Շանթ ՀԸ-ի Առավոտը Շանթում հաղորդման տաղավարում և զրուցել մասնագիտական նրբությունների, գաղտնիքների և անհրաժեշտ որակների մասին։
Մասնագետներն անդրադարձել են նաև օրվա խորհրդով պայմանավորված կազմակերպվող միջոցառումներին։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով բուժքույրերի դերն ու նշանակությունը առողջապահական ոլորտում, շնորհավորում է տոնի կապակցությամբ` մաղթելով մասնագիտական նոր վերելքներ: