Новости

Նոյեմբերին ՈՒԱԿ-ում ԿԱՏԱՐՎՈՒՄ Է կրծքավանդակի ցածր դոզավորման ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն և նեղ մասնագիտական խորհրդատվություն

ՈՒԱԿ-ն այս անգամ պայքարում է թոքի քաղցկեղի դեմ․

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է պնդել՝ քաղցկեղի դեմ պայքարում առաջնայինը վաղ կանխարգելումն է։ Մենք շարունակում ենք պայքարել այս հիվանդության դեմ։

Նոյեմբերին՝ թոքի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում, հայտարարում ենք՝ ՈՒԱԿ-ում ԿԱՏԱՐՎՈՒՄ Է կրծքավանդակի ցածր դոզավորման (LOW-DOSE CT scan) ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն և նեղ մասնագիտական խորհրդատվություն։

Թոքի քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ են․ գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից առաջնայինը ծխելն է: Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը կյանքի որևիցե շրջանում կամ ծխել է, կամ ծխում է, կամ եղել է պասիվ ծխողի կարգավիճակում։

Այսպիսով, եթե Դուք`

  • 50-75 տարեկան եք, 
  • մոլի ծխող եք (օրական 1 տուփ կամ ավելի),
  • եղել եք մոլի ծխող և վերջին 5 տարում էլ չեք ծխում, ապա այս ԱՆՎՃԱՐ ակցիան հենց Ձեզ համար է։

 

ՈՒԱԿ-ում մեկ ամիս շարունակ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, կանցկացվի կրծքավանդակի ցածր դոզավորման ԱՆՎՃԱՐ ՀՇ հետազոտություն և նեղ մասնագիտական խորհրդատվություն՝ թորակալ վիրաբույժի կողմից։ Հետազոտությունը կանցկացվի շատ արագ՝ գերժամանակակից հետազոտական սարքավորումով՝ SIEMENS Healthineers SOMATOM go.UP համակարգչային տոմոգրաֆով։

Տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ։ Ակցիան նախատեսված է 80 հոգու համար։ ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000973, Տրված՝ 02.07.2007թ.

Հարցերի կամ հերթագրման համար զանգահարել +374 94 86 64 68 հեռախոսահամարով։

Պայքարենք, կանխարգելենք, հաղթենք միասին։

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ 

24-11-2024

Թոքի քաղցկեղ․ հիվանդության վաղ հայտնաբերումը հաղթանակ է

Նորայր Ասլիկյանը Ռուսաստանի Դաշնությունում թոքի քաղցկեղ ախտորոշումը ստանալուց հետո անմիջապես վերադարձել է Հայաստան և սկսել է բուժումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Կրծքավանդակային վիրաբուժության

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է