Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում
Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի տարբեր երկրներից:
«Գուրուս»-ը Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալի միջազգային ճանաչում ունեցող “PHUSE Single Day” կոնֆերանսը, որի գլխավոր հովանավորն է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը:
“PHUSE Single Day Event”-ը յուրաքանչյուր տարի անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, և այս տարի, կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ, այն տեղի կունենա Հայաստանում։
“PHUSE Single Day Event”-ի միջոցառումները կենտրոնացած են տվյալ տարածաշրջանում կլինիկական տվյալների ներկայացման վրա՝ տրամադրելով հարթակ մասնագետներին կապեր հաստատելու, փորձի ու գիտելիքի փոխանակման և փորձառության զարգացման համար։
Կոնֆերանսի համանախագահն է ՈՒԱԿ փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ, բ.գ.թ. Արթուր Ավետիսյանը: Զեկույցով հանդես կգա ՈՒԱԿ կլինիկական հետազոտությունների և քաղցկեղի ռեգիստրի բաժնի ղեկավար Արևիկ Ստեփանյանը:
Սա նշանակալի քայլ է հանդիսանում՝ ընդգծելու Հայաստանի զարգացող դերը համաշխարհային կլինիկական հետազոտությունների և առողջապահական նորարարությունների ոլորտում:
Կոնֆերանսի մանրամասներին, այդ թվում` օրակարգին, բանախոսներին և թեմաներին կարողեք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/3EcDlh4 , https://bit.ly/43E86WB
“PHUSE”-ը միջազգային հեղինակություն վայելող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր շուրջ է համախմբում աշխարհի դեղագործական, կենսատեխնոլոգիական և առողջապահական ոլորտների առաջատար մասնագետներին՝ հանդիսանալով հարթակ ոլորտային քննարկումների, գիտելիքների փոխանակման, կլինիկական հետազոտությունների, բիոմետրիայի և առողջապահական նորարարությունների քննարկման, մասնագիտական կապերի ամրապմնդման համար: