Новости

Օնկոգինեկոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքը բրախիթերապիայով

ՈՒԱԿ Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի մասնագետները բրախիթերապիայի միջոցով դադարեցրել են քաղցկեղով պացիենտի տեղային արյունահոսությունը:

Արգանդի մարմնի քաղցկեղի IV փուլում գտնվող 42-ամյա կինը սկսել է բուժումը ՈՒԱԿ պալիատիվ ծառայության կլինիկայում՝ գանգատվելով սեռական ուղիներից առատ արյունային արտադրությունից: Անհրաժեշտ հետազոտություններից հետո տեղափոխվել է ներխոռոչային և ներհյուսվածքայի ճառագայթային թերապիայի բաժանմունք: Կյանքի ցուցումներով իրականացվել է բրախիթերապիա՝ արյունահոսությունը կանգնեցնելու նպատակով:

Բրախիթերապիան այս դեպքում բուժման միակ հնարավոր մեթոդն է:

Հայաստանում բրախիթերապիան կատարվում է միայն ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում` օնկոգինեկոլոգիական հիվանդությունների և ուղիղ աղու քացկեղի բուժման ժամանակ:

Երեք շաբաթ տևած բուժման արդյունքում դադարել է արյունահոսությունը, տեղի է ունեցել ուռուցքի հետաճ՝ բարելավելով պացիենտի կյանքի որակը և հնարավորություն ստեղծելով շարունակելու բուժումը:

Բուժումն իրականացրել են բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը, ճառագայթային օնկոգինեկոլոգ Հասմիկ Ավետիսյանը, Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարեն Մելքոնյանը, Ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Դարբինյանը, բժշկական ֆիզիկոս Քնարիկ Պողոսյանը, ճառագայթային տեխնիկ Մարինե Յաղջյանը:

Բրախիթերապիան՝ կոնտակտային ճառագայթային բուժումը , աշխարհում կիրառվում է թե՛ որպես ինքնուրույն բուժման մեթոդ, թե՛ որպես հեռահար ճառագայթային բուժման և քիմաթերապիայի լրացում: Այն կարող է կիրառվել նաև պալիատիվ նպատակով:

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Չինացի պրոֆեսոր Ուենլին Ուոնգի այցը ՈՒԱԿ․ համատեղ վիրահատություն և փորձի փոխանակում

Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել Չինաստանի Գուանջոու քաղաքի “Second Traditional Chinese Medicine” հիվանդանոցի Կրծքավանդակի պատի վիրաբուժության հետազոտական ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×