Новости

Oնլայն հեռուստակոնֆերանս ՈՒԱԿ ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության շրջանակներում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մշտական համագործակցության շրջանակներում մարտի 15-ին կայացավ հերթական օնլայն հեռուստակոնֆերանսը, որին մասնակցում էին ավելի քան 60 ռադիոթերապևտներ, բժշկական ֆիզիկոսներ և միջազգային էքսպերտներ Ասիայի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի 17 երկրներից:

Կոնֆերանսների նպատակն էր. փորձի փոխանակումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և ժամանակակից ճառագայթային բուժման որակի ապահովումը ուռուցքային հիվանդների շրջանակում՝ կիրառելով բարձր տեղնոլոգիական 3D-կոնֆորմալ ռադիոթերապիան, որը հաջողությամբ իրականացվում է ՈՒԱԿ-ի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում:

Այս տեսակի ճառագայթային բուժման առաոելություններից է այն, որ ճառագայթի փունջը ձևավորվում է ուռուցքի ձևին համապատասհան` առավելագույն խնայելով շրջակա հյուսվածքները:

Հերթական կոնֆերանսը կայանալու է ապրիլ ամսին: 


03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×