Ու՞մ է անվճար տրամադրվում Ավաստին դեղամիջոցը․ Թարմացում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, անսալով մեր հայրենակիցների բացմաթիվ դիմում-խնդրանքներին, վերանայել է Ավաստին (Բևացիզումաբ 100մգ) դեղամիջոցը ԱՆՎՃԱՐ տրամադրելու տարիքային շեմը:
ԱՅՍՈՒՀԵՏ դեղամիջոցը ԱՆՎՃԱՐ կհատկացվի ձվարանի մետաստատիկ քաղցկեղ ունեցող այն հիվանդներին, որոնք ծնվել են 1965-թվականին և դրանից հետո:
Սիրելի՛ հայրենակիցներ,
մեր կենտրոնը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը՝ ստեղծել բոլոր հնարավորությունները՝ հիվանդությունը կանխարգելելու, ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար:
Մենք անում են ամեն ինչ, որ բուժման ծախսերը լինեն քիչ և ձեզ համար հասանելի:
Սիրով՝ ՈՒԱԿ
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ