ՈւԱԿ-ի պատվիրակությունը մասնակցում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության տարեկան հանդիպմանը
ՈւԱԿ-ի պատվիրակությունը, տնօրեն Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, մասնակցում է Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության տարեկան հանդիպմանը #ASCO23:
Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը (American Society of Clinical Oncology) աշխարհի խոշորագույն ուռուցքաբանների պրոֆեսիոնալ միություն է, որը միավորում է մոտ 45 հազար անդամների` աշխարհի շուրջ 150 երկրից: Այն հիմնադրվել է 1964 թ.-ին Ամերիկայում ու մինչ օրս ուռուցքաբանության զարգացումն ապահովող հիմնաքարերից մեկն է:
Ամենամյա հանդիպման (այս տարի հունիսի 2-ից 6-ը` Չիկագոյում) նպատակը աշխարհի տարբեր երկրների մասնագետներին մեկ տանիքի տակ միավորելն է: Ուռուցքաբաններ, պացիենտների իրավունքները պաշտպանող կազմակերպության ներկայացուցիչներ, դեղագործներ, ոլորտի տարբեր մասնագետներ այս մի քանի օրերի ընթացքում քննարկումներ են անցկացնում ուռուցքաբանության առջև ծառացած խնդիրների, չարորակ հիվանդության դեմ պայքարելու նորարարական միջոցների, բժիշկներին վերապատրաստելու նոր հնարավորությունների և ոլորտային մի շարք այլ արդիական թեմաների շուրջ: