Новости

ՈւԱԿ մասնագետների իրականացրած գիտական աշխատանքը ASCO-ի ուշադրության կենտրոնում

Ուրախությամբ հայտնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների գիտական թեզիսը ընդգրկվել է ԱՄՆ-ի Կլինիկական ուռուցքաբանության ասոցիացիայի (ASCO) 2025 թվականի տարեկան գիտաժողովի պաշտոնական ժողովածուում։

Թեզիսը ներկայացնում է 2021–2023 թվականներին ՈՒԱԿ Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքում բուժում ստացած գլխուղեղի առաջնային չարորակ ուռուցքով հիվանդների տվյալների ռետրոսպեկտիվ վերլուծության արդյունքները։

Գիտական թեզիսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/4mAfidb

Սա կարևոր քայլ է ինչպես մեր կենտրոնի գիտական գործունեության առաջխաղացման, այնպես էլ հայաստանյան ուռուցքաբանության միջազգային ճանաչման ճանապարհին։ ASCO-ի տարեկան գիտաժողովը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր և մեծամասշտաբային հարթակներից մեկը, որը համախմբում է աշխարհի առաջատար մասնագետներին։

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×