ՈւԱԿ-ում բացվել է հեռահար բժշկության (телемедицина) կաբինետ
2017թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ առաջին տելեկոմունիկացիոն կապը ՀՀ ԱՆ ՈՒԱԿ-ի և ԱՄՆ Նյու-Յորքի Կոռնելի Համալսարանի միջև, որին մասնակցում էին ճառագայթային ուռուցքաբանության և պաթոհյուսավածաբանական ծառայությունների առաջատար մասնագետներ երկու կողմերից։ Կապը ուներ ներածական բնույթ և նվիրված էր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։
Հանդիպման ժամանակ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա մշտական և պարբերական կապ ստեղծելու վերաբերյալ երկու կենտրոնների միջև։ Նման համագործակցությունը հնարավորություն կտա ստանալ խորհրդատվական օգնություն ռադիոթերապևտիկ և պաթոհյուսվածաբանական բարդ դեպքերում, կլինիկական և ախտորոշիչ այլ դեպքերի համատեղ քննարկում, ինչպես նաև անցկացնել էլեկտրոնային ուսուցման սեմինար-պարապմունքներ։
WaidX® TeleRadiotherapy Pilot Project for the remote connection of RT departments in US and Armenia.