Новости

«Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի» միությունը կազմակերպում է երկրորդ տարեկան կոնգրեսը

Մայիսի 12-ը նվիրված է ամենամարդասիրական մասնագիտություններից մեկին․ աշխարհում այն նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր

Սիրելի՛ բուժքույրեր, օրվա առիթով «Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի» միությունը կազմակերպում է երկրորդ տարեկան կոնգրեսը։

Կոնգրեսը Հայաստանում լայնամասշտաբ է, քանի որ հնարավորություն է ընձեռում մեկ հարթակում համախմբելու տարբեր բուժհաստատությունների բուժքույրերին:

Կոնգրեսի նպատակն է միջին բուժաշխատողներին տալ մասնագիտական որակավորումները բարձրացնելու, շարունակաբար կրթվելու և վերապատրաստվելու հնարավորություն:

Կոնգրեսի համակազմակերպիչներն են ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: 

Բոլոր մասնակիցներին տրվելու են տեսական և գործնական ՇՄԶ կրեդիտներ։ 

Մասնակցությունը անվճար է։

Տեղերը սահմանափակ են:

Անցկացման օր՝ մայիսի 12

Անցկացման ժամ՝ 09։00-17:00

Անցկացման վայր՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճ: 

Մանրամասների և գրանցման համար երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45, կարող եք զանգահարել 010205050 հեռախոսահամարին:

18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է