Новости

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ է ձեռք բերել (տեսանյութ)

ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» շարունակում է համալրվել գերժամանակակից բժշկական սարքերով։

Կենտրոնի նոր ձեռքբերումը Leica PROvido նեյրովիրաբուժական մանրադիտակն է, որն արդեն տեղադրվել է վիրահատարաններից մեկում։

Մանրադիտակն ունի FusionOptics համակարգ, որը հնարավորություն է տալիս և խորությունը լավ տեսնել, և հստակությունը պահպանել։

Սարքը կիզակետը որոշում է լազերային փունջի օգնությամբ, ոտնակն էլեկտրամագնիսական է, ինչը թույլ է տալիս ցանկացած շարժումների ժամանակ սարքը պահել հավասարակշիռ վիճակում։

Նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի կարծիքով` նեյրովիրաբուժական մանրադիտակը հեշտացնում է վիրաբույժի գործը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։ «Ավելին, կան վիրահատություններ, որ հնարավոր է կատարել միայն մանրադիտակի օգնությամբ», - նշել է նա, հավելելով, որ նոր սարքը կիրառվելու է  ցողունի, խորանիստ ուռուցքների, անոթների վիրահատությունների ժամանակ և կապահովի գոյացությունների ավելի լիարժեք հեռացում։

Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանի կարծիքով` մանրադիտակը հնարավորություն կտա ավելի մեծացնել վիրահատության ծավալները, և ավելի ճշգրիտ, պռեցիզիոն վիրահատություններ կատարել, աշխատել անոթների և նյարդերի վրա, խորը կենսական կարևոր օրգանների վրա։ «ԼՕՌ վիրահատություններ կարելի է անել խոշորացման տակ, բացի այդ, ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության մեջ ևս կարելի է կիրառել», - ասել է նա։

Հիշեցնենք, որ այժմ բոլոր տիպի չարորակ նորագոյացությունների վիրահատությունները կատարվում են պետական պատվերի շրջանակներում։ Նոր սարքի կիրառմամբ այդ վիրահատությունները ևս կկատարվեն պետական պատվերով։


07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×