Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքն ընդլայնվել է․ այսուհետ ՈՒԱԿ 2-րդ հարկում կգործի բաժանմունքի 2-րդ հատվածը։
Բացմանը ներկա են գտնվել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Լևոն Հակոբյանը, ինչպես նաև՝ պատգամավորներ։
ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանը նշել է, որ բաժանմունքը հագեցած է սարքավորումներով, որոնցից որոշները կան հայաստանյան միայն 1-2 բուժհաստատություններում։ Նրա խոսքով, ՈՒԱԿ մասնագետները՝ նախքան սարքավորումների ձեռքբերումը, մասնակցել են համապատասխան վերապատրաստումների և այժմ լիարժեք տիրապետում են դրանց։
ԱՆ Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ ՈՒԱԿ-ը հենց այն կենտրոնն է, որ պետք է ապահովի ուռուցքաբանական ծառայությունների բոլոր փուլեր՝ հնարավորինս բարձր տեխնոլոգիական լուծումներով։
Բաժանմունքի նորաբաց հատվածը զբաղվելու է էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայությունների մատուցմամբ․ հագեցած է ժամանակակից էնդոսկոպերով, որոնք թույլ են տալիս կատարել ամենաբարդ վիրահատությունները։ Այն համալրված է՝
- EUS էնդեսկոպիկ սոնոգրաֆով,
- խոլեդոխոսկոպով,
- EBUS տեսակի բրոնխոսկոպով, որն ունի առանցքային դեր թոքի ուռուցքների ճշգրիտ ախտորոշման և փուլավորման համար և թույլ է տալիս կատարել մարտավարության դետալային պլանավորում։
Հարցերի և հերթագրման համար խնդրում ենք զանգահարել (010) 205050 հեռախոսահամարով։