Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կմատուցվեն ակնաբուժական ծառայություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ավելացնել մատուցվող ծառայությունների ցանկը՝ հանուն ձեր առողջության:
Կենտրոնում այսուհետ գործելու է ակնաբույժի ծառայություն: Դուք կարող եք ստուգել ձեր աչքերը՝ վստահ լինելով մասնագետի բարձր որակավորման վրա:
Թիկունքում ունենալով տարիների փորձ, մասնագիտական խորը գիտելիքներ՝ ձեզ դիմավորելու է բժիշկ Օֆելյան Գինոյանը:
Այս առիթով բժիշկը պատասխանել է մի քանի հարցերի.
Պե՞տք է արդյոք ստուգել աչքերը, եթե անգամ չկան անհանգստացնող նշաններ: Ինչու՞ :
Տեսողության ստուգումը ներառված է առողջության առաջնային պահպանման ծառայությունների ցանկում և հասանելի է բոլորի համար: Նույնիսկ եթե աչքերի հետ կապված որևէ խնդիր չկա, յուրաքանչյուր 2 տարին մեկ խորհուրդ է տրվում ստուգել տեսողությունը: Տեսողության ստանդարտ ստուգմամբ հնարավոր է հայտնաբերել աչքի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլաուկոման, կատարակտը, աչքի մելանոման (քաղցկեղի տեսակ),տարիքային մակուլյար դեգեներացիան, ինչպես նաև համակարգային այլ խնդիրներ՝ դիաբետ, զ/ե հիպերտենզիա և այլն։
Ակնաբուժական ինչպիսի՞ ծառայություններ են այսուհետ մատուցվելու ՈՒԱԿ-ում:
ՈՒԱԿ-ում այսուհետ հասանելի են լինելու՝
- Ակնաբույժի առաջնակի համալիր խորհրդատվություն տեսողության սրության որոշում տոնոմետրիա բիոմիկրոսկոպիա ռեֆրակցիայի որոշում (ավտոռեֆրակտոմետրիա) ակնոցային կորեկցիա, ակնագնդի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում