Ուռուցքբանության ազգային կենտրոնը նոր շունչ է ստանում (վիդեո)
ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում օրերս վերաբացվեցին մի քանի բաժանմունքներ։ Բացման ժամանակ իր խոսքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այսօր մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի կենտրոնի բոլոր ծառայությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին։
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` ՈՒԱԿ-ի շենքը կառուցվել է 1980-ականներին, և կային բաժանմունքներ, որոնք այդ ժամանակվանից ի վեր չէին վերանորոգվել։ Այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
Ըստ նրա, Հայաստանում եւ տարածաշրջանում բուժսպասարկման կազմակերպման լիովին նոր մոտեցում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի Բացօթյա սրահը, որը կառուցվել է ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում։
Մանրամասները՝ տեսանյությում։