Новости

Ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտի վերականգնման հետաքրքիր լուծում ՈւԱԿ-ում

Եվս մեկ բարդ վիրահատություն է կատարվել ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ ուռուցքի հեռացումից հետո առաջացած անոթային դեֆեկտը վերականգնելու համար վիրաբույժները հետաքրքիր լուծում են գտել։

79 տարեկան կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն, գանգատվելով գոյացության առկայությունից աջ աճուկա-ազդրային շրջանում, ցավերից և աջ ստորին վերջույթի այտուցից։

Հետազոտությունների արդյունքում կնոջ մոտ ախտորոշվել է բավականին մեծ չափերով՝ 13․0սմx10․5սմ փափուկ հյուսվածքային սարկոմա, որն ամբողջությամբ իր մեջ էր առել ազդրի մագիստրալ անոթները։

Կատարված վիրահատության ծավալը․

Կատարվել է ուռուցքի լայն հեռացում՝ մագիստրալ անոթների մասնահատումով։ Ուռուցքը հեռացնելուց առաջացել է մոտ 12 սմ երկարությամբ անոթային դեֆեկտ։ Այն շտկելու համար կատարվել է ազդրային զարկերակի պրոթեզավորում JOTEC անոթային պրոթեզով։ Իսկ ազդրային երակի հոսքը վերականգվել է ըստ Պալմայի՝ մյուս վերջույթի մեծ ենթամաշկային երակի խաչաձև աուտոշունտավորմամբ։

                   

Վիրահատությունը կատարվել է սպինալ-էպիդուրալ անզգայացումով և սեդացիայով, և տևել է 6 ժամ։

Հետվիրակատական շրջանն ընթանում է հարթ, առանց բարդությունների։

Տեսահալովակում երևում է անոթը՝ ռեկոնստրուկցիայից հետո

https://www.youtube.com/watch?v=gA2SFhGDWNU

Վիրահատական թիմ՝

Ալեքսանդր Սեինյան, Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

Հայկ Մալխասյան, անոթային վիրաբույժ,

Մհեր Կոստանյան, Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնոստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Նարեկ Գինոյան, օրթոպեդ-ուռուցքաբան

Համլետ Մանուկյան, օրդինատոր

Գուրգեն Ամիրխանյան – անէսթեզիոլոգ


03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք

24-03-2026

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված

18-03-2026

Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետազոտություններով ախտորոշվել էր արգանդի մարմնի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×