Պահանջվում է վիճակագրության և կլինիկական հետազոտությունների բաժնի աշխատակից
Անհրաժեշտ որակավորում ևհմտություններ
-
Բարձրագույն բժշկական կրթություն
Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
MS office փաթեթի գերազանց իմացություն
Պատշաճ կիլինիկական գործունեության (GCP) կանոների իմացություն
Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն
Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
Հաղորդակցության գրավոր և բանավոր գերազանց հմտություններ
Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման
Աշխատանքային փորձ առողջապահության որորտում առնվազն 2 տարի
Աշխատանքի նկարագրություն՝
-
Հավաքագրել քաղցկեղով պացիենտների ախտորոշման և բուժման մասին տվյալները
Հավաքագրված տվյալները կոդավորել (ICD-10, ICD-O-3 և այլ կոդավորման համակարգերով) և ներմուծել էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային համակարգում տվյալներըվերլուծել և պատրաստել հաշվետվություններ
Ստեղծելև պահպանել ՈւԱԿ-ում իրականացվող կլինիկական հետազոտություններին առնչվող փաստաթղթերը
Կազմակերպել և հետևել կլինիկական հետազոտությունների ընթացքում գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ, SOP), պատշաճ կլինիկական գործունեության (GCP) եւ կիրառվող այլ պահանջների անշեղ իրականացմանը
Ստեղծել և մշակել ներհինանդանոցային համապատասխան նոր ընթացակարգեր
Հավաքագրել, ամփոփել և ներկայացնել կլինիկական հետազոտությունների տվյալները
Դիմումները ընդունվում են միայն էլ․ փոստով, [email protected] էլ․ հասցեին: Թեմա դաշտում գրել Վիճակագրության և կլինիկական հետազոտությունների բաժնի աշխատակից։
Դիմումների վերջնաժամկետը հունիսի 13, 2021թ ժամը 18։00։