Պրոֆեսոր Կևորկ Կազանջիանի և Ջեննարո Լաբելլայի այցն ՈՒԱԿ
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի հատուկ հյուրեր վիրաբուժության պրոֆեսոր (UCLA) Կևորկ Կազանջիանը և Ցինցինատիի «Bethesda» Հյուսիսային հիվանդանոցի կոլոռեկտալ վիրաբույժ Ջեննարո Լաբելլան ՈՒԱԿ բժիշկների հետ իրականացրին համատեղ վիրահատություններ, քննարկեցին կոլոպրակտոլոգիայի արդի խնդիրները և դրանց նորարարական լուծումները։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների հետ գործնական գիտելիքների փոխանակմանը հաջորդեց նաև տեսական մաս՝ կլինիկական օրդինատորների համար։ Պրոֆեսոր Կազանջիանը ներկայացրեց «Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով դասախոսություն։