Новости

Շագանակագեղձի լապարասկոպիկ հեռացման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժանմունքում բազմաթիվ մեծածավալ բաց (այդ թվում միզապարկի հեռացում բարակ-աղիքային նոր միզապարկի ձևավորմամբ) և էնդոսկոպիկ վիրահատություններին զուգընթաց ընդլայնվում է նաև լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ցանկը:

Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկները երիկամների ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ, իսկ վերջին շրջանում նաև շագանակագեղձի արմատական հեռացման վիրահատությունները հաջողությամբ իրականացնում են լապարասկոպիկ եղանակով:

Նշված դեպքերում հիվանդների մոտ հայտնաբերվել էր շագանակագեղձի ուռուցքային հիվանդություն և ցուցված էր արմատական հեռացում:

Լապարասկոպիկ եղանակը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի՝ մի քանի անցքերով անցկացված գործիքներով, ճշգրիտ սահմաններով, արմատականորեն հեռացնել շագանակագեղձը շրջակա ճարպաբջջանքի և սերմնաբշտերի հետ միասին: Շնորհիվ նորագույն լապարասկոպիկ սարքավորումներով հագեցվածության՝ վիրահատության սահմանները առավել հստակ են տարբերակվում։ Ներվիրահատական արյան կորուստը եղել է չնչին, հետվիրահատական շրջանը զգալիորեն պակաս:

Վիրահատությունները կատարել է բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Կարեն Ծառուկյանը, ասիստենտներ՝ բժիշկ-ուրոլոգներ Ազատ Չախոյան և բգթ Վարդան Առաքելյան։


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է