Новости

Շնորհակալություն, երախտագիտություն և գարնանային ջերմություն. ՈՒԱԿ-ում հյուրընկալել էինք մեր գործընկերներին

Կանանց միամսյակի շրջանակում ՈՒԱԿ Հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժնի նախաձեռնությամբ հյուրընկալեցինք մեր սիրելի գործընկերներին՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք արդեն ավելի քան հինգ տարի մեր կողքին են։ Նրանք ոչ միայն իրազեկում ու կրթում են մեր հայրենակիցներին, այլև լսելի են դարձնում մեր պացիենտների հաջողության պատմությունները, բարձրաձայնում մտահոգություններն ու ցանկությունները, որոնք միտված են ոլորտի բարելավմանը և մեր պացիենտներին լավագույն բժշկական ծառայությունների մատուցմանը:

Այս հանդիպումը ևս մեկ առիթ էր շնորհակալություն հայտնելու ԶԼՄ մեր բոլոր գործընկերներին՝ իրենց նվիրվածության ու բարեխիղճ աշխատանքի համար։ 

Մեր ընդհանուր ուղերձը մնում է անփոփոխ՝ «Քաղցկեղը դատավճիռ չէ»։ Ճիշտ և ժամանակին ախտորոշումը կյանքի շարունակականության հիմքն է։

 

Լուսանկարների շարքն այս հղումով:

05-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները. Մետաքսյա Մկրտչյանի հարցազրույցը 168.am-ին

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կինԿրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում ՈւԱԿ ուռուցքաբան-վիրաբույժ Մետաքսյա Մկրտչյանը 168.am-ի

03-10-2026

Կրծքագեղձի դեմ պայքարը. Աննա Թադևոսյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին

Կրծքագեղձի քաղցկեղի մասին՝ ամենակարևոր հարցերի և ժամանակակից բուժման հնարավորությունների շուրջ։Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամսվա շրջանակում Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդման

16-09-2026

Ողնաշարի վիրաբուժության նորագույն մեթոդը. Վերապատրաստում՝ Չինաստանում

Միջազգային առաջատար փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը ՈւԱԿ մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման կարևոր մասն են։Կենտրոնի նեյրոօնկոլոգիական բաժանմունքի բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×