Новости

Սոչիում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսը

               Այսօր` փետրվարի 3-ին, Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկօրյա կոնգրեսը, որը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան (փետրվարի 4)։ Կոնգրեսի 2022թ. խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ»։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը բացման իր խոսքում ողջունեց Կոնգրեսի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Մանուկյանը նշեց, որ Կոնգրեսն արդեն երկրորդ տարին է հնարավորություն է ընձեռում ոլորտի բոլոր մասնագետներին մեկ հարկի տակ հավաքելու, քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու ուղենշելու հետագա անելիքները:

Կոնգրեսի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության նախարարի տեղեկալ Արտակ Ջումայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ն.Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈւԳԿ) դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գևորգյանն ու Պոդոլսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վարդան Գևորգյանը:

Հյուրերն իրենց ողջույնի խոսքում կարևորեցին նման կոնգրեսների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդհանրացնելու ոլորտի առաջատար մասնագետների փորձը, քննարկելու կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Կարևորվեց նաև նման հարթակների կրթական դերը, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները:

Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին մասնակցում են 200-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Երկու օրերի ընթացկում նախատեսված է մոտ 60 զեկույց. կներկայացվեն ուռուցքային հիվանդությունների բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, քաղցկեղի կանխարգելման ուղիները, կքննարկվեն Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականությունն ու ռազմավարությունը, իրականացվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը։

Կոնգրեսի աշխատանքների շրջանակում ծրագրված են զեկույցների քննարկումներ, գիտամարտ ու տարբեր մրցույթներ։ Մասնավորապես, պատվիրակների անանուն քվեարկությամբ կընտրվեն երեք լավագույն զեկուցողները, որոնց կտրամադրվի գիտաթոշակ։

Տեղեկանք

Հայկական ուռուցքաբանական կոնգրեսը ամենամյա է, միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողն է ՀՀ Առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ մի շարք հայկական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

2022թ. Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսի հովանավորներն ու գործընկերներն են.

Ոսկե հովանավոր

«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ը՝ բժշկական և լաբորատոր սարքավորումներ ներմուծող, վաճառող և սպասարկող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում

Արծաթե հովանավորներ

Դավիդյանց լաբորատորիաների ցանց

 «Նովարտիս ֆարմա» դեղագործական ընկերություն

«Էլեկտա»՝ ճառագայթային թերապիայի սարքավորումների արտադրող

Բրոնզե հովանավորներ

«Թեոֆարմա» դեղատների ցանց

ԳեոՆալ ՍՊԸ՝ LEICA բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

Հոֆմանն Լյա Ռոշ դեղագործական ընկերություն

«ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» ՍՊԸ

03․02․2022 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ


18-11-2024

Առանց կտրվածքի 5 սմ նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնովիրաբուժության բաժանմունքում առանց կտրվածքի հեռացվել է 5 սանտիմետր տրամագծով բարորակ նորագոյացություն։64-ամյա տղամարդը դիմել է կենտրոն կղանքում

15-11-2024

Ի՞նչ է օտոպլաստիկան, ի՞նչ հակացուցումներ կան և ինչպե՞ս նախապատրաստվել այս միջամտությանը

Ականջախեցիների ձևի և դիրքի փոփոխությունների համար իրականացվող վիրահատական միջամտությունը՝ օտոպլատիկան, վերականգնողական և էսթետիկ բնույթ կարող է ունենալ։Այս միջամտության պարագայում արդյունքը տեսանելի է

11-11-2024

Հոգեբանական աջակցման խմբեր ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոգ է տանում նաև Ձեր հոգեկան առողջության մասին։ Քաղցկեղով ապրող մարդիկ այսուհետ իրենց փորձը կիսելու, վախերն ու անհանգստություններն ազատ քննարկելու և դրանք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է